Իմունաբանություն
Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am
![Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am Թույլ իմունային համակարգի մասին հուշող 5 ազդանշան. tert.am](up/article/big/file_35185_8850886.jpg)
Իմունային համակարգը «պաշտպանիչ մեխանիզմ» է օրգանիզմի համար, որն ունակ է ետ մղելու տարատեսակ վիրուսները, բակտերիաները և հիվանդությունները, որոնց բախվում ենք օր-օրի:
Երբեմն օրգանիզմի պաշտպանությունը կորցնում է ամրությունը, իմունային համակարգը թուլանում է: Դա հաճախ տեղի է ունենում սխալ սննդակարգի, սթրեսի կամ այլ բացասական իրավիճակի պատճառով, որում կարող է գտնվել մարդը: Այս ամենը գրելով՝ steptohealth.ru-ն ներկայացրել է այն ազդանշանները, որոնք վկայում են իմունային համակարգի թուլացման մասին, և դրա դեմ պայքարելու միջոցները:
1. Հոգնածություն
Հոգնածությունը կարող է տարբեր հանգամանքների հետևանք լինել, սակայն, երբ առավոտյան անկողնուց վեր կենալով՝ հոգնածության զգացում եք ունենում, դա իմունիտետի թուլացման ազդանշան է:
2. Հաճախակի բորբոքումներ
Բորբոքումները ևս տարբեր են լինում՝ միզուղիների, ստամոքսի, հաճախակի փորլուծություններ, այտուցված կարմիր լնդեր… այս ամենը վկայում են, որ իմունային համակարգում խանգարումներ են տեղի ունեցել:
3. Մրսածություն, հարբուխ և անգինա
Եթե հաճախակի եք հիվանդանում, և մշտապես ցավում է կոկորդը, պետք է ավելի ուշադիր լինել:
4. Ալերգիկ ռեակցիաներ
Ալերգիայով տառապող մարդկանց ինքնազգացողության վրա կարող է ազդել ցանկացած բան շրջապատում` փոշին, հոտը, ծաղիկը: Դա ևս կարող է հուշել իմունիտետի թուլացման մասին:
5. Վերքերը երկար ժամանակ չեն լավանում:
Հավանական է, որ մաշկի վնասվածքը կամ սովորական վերքը չլավանան ամիսներով, դա իմունային համակարգի խանգարման նշան է:
Ինչպես կարելի ամրապնդել իմունային համակարգը.
1. Ուշադրություն դարձրեք սննդակարգին
Վերականգնողական բուժման ժամանակ սննդակարգում անպայման պետք է ներառել թարմ բանջարեղեն և մրգեր, սպիտակուցներ, չափավորել շաքարի, յուղերի և ոգելից խմիչքի քանակը:
2. Ավելի շատ քնեք
Իմունային համակարգի ամրապնդման համար շատ կարևոր է քունը, պետք է ապահովել վերականգնողական խորը քուն: Դա շատ կարևոր է օրգանիզմի էներգիայի պաշարների և գործառույթների կատարման համար:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Իմունիտետ. armeniamedicalcenter.am Իմունիտետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62595_949137.jpg)
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը](up/article/small/file_58157_2314380.jpg)
Այս հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից է: ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում...
![](images/calendar.png)
![Իմունիտետն ու քաղցկեղը․ նոր հետազոտություն. oncology.am Իմունիտետն ու քաղցկեղը․ նոր հետազոտություն. oncology.am](up/article/small/file_54941_7744806.jpg)
Քարդիֆի համալսարանի գիտնականների հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին այնպես կարգավորել մարդու իմունային համակարգը, որպեսզի այն պայքարի քաղցկեղային բջիջների դեմ։ Դա կարող է ճանապարհ հարթել դեպի քաղցկեղի դեմ համադարման դեղամիջոցը...
![](images/calendar.png)
![6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am 6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am](up/article/small/file_31328_307727.jpg)
Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ...
![](images/calendar.png)
![Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am](up/article/small/file_30296_4073337.jpg)
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
![](images/calendar.png)
![ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը](up/article/small/file_25261_955149.jpg)
2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների...
![](images/calendar.png)
![Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները](up/article/small/file_25275_6514018.jpg)
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
![](images/calendar.png)
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
![](images/calendar.png)
«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց Կլոր սեղան, որի առանցքային թեման վերաբերում էր իմունականխարգելմանը...
![](images/calendar.png)
![Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու](up/article/small/picture_16836.jpg)
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
![](images/calendar.png)
![Իմունային համակարգ Իմունային համակարգ](up/article/small/file_19723_6522407.jpg)
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYterR0x' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403